Microsoft-ը iOS-ի համար հարմարեցնում է վիրտուալ ստեղնաշարը, որն օգտագործվում է Windows Phone սմարթֆոնների վրա, տեղեկացնում է Lenta-ն` վկայակոչելով The Verge-ին:
Apple սարքի համար տարբերակում ստեղների շարվածքը կվերանայեն մեկ ձեռքով տպելու համար: Խորհրդանիշները կպատկերվեն հովհարաձեւ: Որպեսզի աջլիկները եւ ձախլիկները հավասար պայմաններում լինեն, կարգավորումներում թույլ կտան հարցնել, թե էկրանի որ կողմում ցուցադրվի ստեղնաշարը: Windows Phone-ի համար տարբերակում հովհարային դասավորություն չկար:
Մնացած առումներով նորույթը շատ նման է բնօրինակին: Դրանում նախատեսված են «խելացի» հուշումներ եւ էմոդզիների արագ հասանելիություն: Բառերը հնարավոր կլինի հավաքել նաեւ առանց մատները էկրանից պոկելու (նման գործառույթ է առաջարկում Swype-ը):
Ստեղնաշարն առայժմ ընկերության ներսում փորձարկում է անցնում, գրում է պարբերականը: Շուտով կկազմակերպվի բաց բետա-թեստ: Microsoft-ը նախատեսել է մոտ ժամանակներս թողարկել վերջնական տարբերակը, իսկ մինչեւ 2016-ի վերջ համանման ստեղնաշարով զինել Android սարքերը:
Սեպտեմբերի վերջին Apple-ի գլխավոր տնօրեն Թիմ Քուկը նշել է, որ հին մրցակցությունը խոչընդոտ չէ իր եւ Microsoft ընկերությունների համագործակցության համար: «Այն նախագծերը, որոնցում մենք կարող ենք գործընկերներ լինել, ավելի շատ են, քան նրանք, որոնցում մրցակցում ենք», - հայտնել է նա:




























