Սեպտեմբերի 14-ին կայացել է Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների հեռախոսազրույցը: Կրեմլի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ի սրտե շնորհավորել է Դմիտրի Մեդվեդեւին ծննդյան օրվա կապակցությամբ:
Երկրների ղեկավարները քննարկել են երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով բարձր մակարդակի կայանալիք հանդիպումները:
Զրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ:





























