Հռոմի Կապիտոլիական թանգարանի ղեկավարությունն Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցիի եւ Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի համատեղ ելույթի նախապատրաստության շրջանակում փակել է թանգարանի բոլոր մերկ անտիկ քանդակները: Այս մասին գրում է The Guardian-ը:
Քաղաքապետարանի ներկայացուցիչը հայտարարել է, որ համապատասխան հանձնարարությունը ստացել են վարչապետի աշխատակազմից: Տեղական լրատվամիջոցների խոսքով, այս որոշումն Իրանի նախագահի հանդեպ հարգանքի նշան է:
Ըստ Gazeta-ի, Ռոուհանիի պատվի տրված պաշտոնական ճաշի ժամանակ նաեւ ալկոհոլ չի մատուցվել, ինչը ստանդարտ դիվանագիտական քայլ է մահմեդական որոշ երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ միջոցառումների պարագայում:




























