Իրանի ռազմածովային ուժերը հունվարի 27-ին Օրմուզի ծոցի, Օմանի ծովի եւ Հնդկական օվկիանոսի իրանական ջրերում «Վելայաթ-94» ռազմական մանեւրումներ կանցկացնեն: Ըստ IRNA գործակալության, այս մասին հայտարարել է Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար Հաբիբուլլա Սայարին:
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, զորավարժությունների նպատակն է՝ աշխարհին ցույց տալ Իրանի հնարավորություններն ու ունակությունները սահմանների անվտանգության եւ ծովային անվտանգության ապահովման հարցում:
Զորավարժությունների շրջանակում նախատեսվում են տակտիկական մանեւրումներ, հրթիռի արձակում, նավերի շքերթ եւ այլն:




























