Microsoft-ի փոխնախագահ Ջո Բելֆիորը բռնվել է iPhone օգտագործելիս, որը մրցակից Apple ընկերության արտադրանքն է: The Verge-ի փոխանցմամբ, այս մասին հայտնի է դարձել Twitter-ում արված հաղորդագրության շնորհիվ, որը նա հրապարակել է ճապոնական Կիոտո քաղաքից:

Բելֆիորի էջին հետեւողները ուշադրություն են դարձրել, որ թվիթն ուղարկվել է iPhone-ից, հաղորդում է Lenta-ն:

Սոցիալական ցանցի օգտատերերից մեկը նրանից հետաքրքրվել է, թե որ սերնդի սմարթֆոն է ընտրել: Փոխնախագահն, իր հերթին, պատասխանել է, որ լուսանկարն արվել է Sony RX-100-ով, որից հետո ուղարկվել է iPhone-ին:

Որպես արդարացում Բելֆիորը հայտարարել է, որ իրեն անհրաժեշտ է տեղյակ լինել մրցակիցների արտադրանքի առավելությունների ու թերությունների մասին, հաղորդում է Apple Insider-ը:

Ջո Բելֆիորը գլխավորում է Windows Phone օպերացիոն համակարգի բջջային տարբերակի մշակմամբ զբաղվող ստորաբաժանումը, նշում է Rambler News Service-ը:

2015-ի հոկտեմբերին նա Facebook-ում հայտարարել էր, որ 6 ամսով արձակուրդ է մեկնում: Նա ընտանիքի հետ շուրերկրյա ճանապարհորդությունն սկսել է հունվարից: