Կանադացի ինժեներ եւ գյուտարար Չարլզ Բորբարդիեն հայտնել է նոր գերձայնային օդանավ ստեղծելու պլանների մասի։ Օդանավը կարող է Լոնդոնից Նյու Յորք հասնել ընդամենը 11 րոպեում՝ զարգացնելով մինչեւ 30 հազար կմ/ժ արագություն, ինչը 12 անգամ արագ է Կոնկորդի ցուցանիշից, փոխանցում է Daily Mail-ը։
Օդանավը նման մեծ արագություն է զարգացնում հրթիռակիրների շնորհիվ։ Գերձայնային օդա-հրթիռային շարժիչը կմիանա, հենց որ օդանավը 12 կմ բարձրություն հավաքի։ Գյուտարարի խոսքով՝ օդանավն ի վիճակի է թռիչք իրականացնել ցանկացած մակերեւույթից եւ տեղավորում է 10 ուղեւոր, փոխանցում է Informing-ը։




























