Ռոբոտների աշխատանքը կոչված է նվազեցնելու արտադրված մթերքի արժեքը, սակայն առայժմ ամեն ինչ ճիշտ հակառակն է. մարդիկ պատրաստ են ավելի շատ վճարել` նայելու, թե ռոբոտն ինչպես է պատրաստում իրենց պատվերը:   Շանհայի «Toyako Robot Ramen» ռեստորանը, պատվիրատուների հետաքրքրությունն օգտագործելով, կրկնակի ավելացրել է արիշտայի գինը` հասցնելով մինչեւ մեկ չափաբաժնի համար  10 դոլարի միայն նրա համար, որ այն պատրաստվում է արհեստական ինտելեկտի կողմից:

Ռեստորանում երկու ռոբոտ է աշխատում` Կոնան եւ Տոյան: Նրանք այնպես են ծրագրված, որ  4 տեսակի ռամենի արիշտա պատրաստեն, եւ դա անում են շատ դիտարժան եւ արագ եղանակով, ընդամենը 90 վայրկյանում: Ռոբոտ-խոհարարները հաստատության սեփականատիրոջը 150 000 դոլար են արժեցել, ինչը համադրելի է  6 տարում երկու մարդ խոհարարի աշխատավարձին: Ռոբոտների աշխատանքի ծախսածածկման ժամանակը կրճատելու նպատակով որոշում է կայացվել կրկնապատկել ռոբոտների պատրաստած ուտեստների արժեքը եւ այդ ռազմավարությունը լիովին արդարացրել է իրեն, տեղեկացնում է  Kedem-ը: