Իրանը խոշորամասշտաբ զորավարժություններ է անցկացնում Պարսից ծոցում, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով «Թասնիմ» գործակալությունը։
«Իրանի ՌԾՈւ «Վելայաթ 94» զորավարժությունների հիմնական փուլը մեկնարկել է չորեքշաբթի առավոտյան երկրի հարավարեւելյան տարածքային ջրերում՝ Հորմուզի նեղուց արեւելք՝ մինչեւ Պարսից ծոցի հյուսիսային ափամերձ տարածքներ»,- ասված է գործակալության հաղորդագրության մեջ։
Զորավարժություններում ներգրավված են ճեպընթաց մոտորանավակներ, «Թարեք» դասի սուզանավ եւ առափնյա գործարկման հրթիռային սարքավորումներ, կապի միջոցներ ու ռադիոէլեկտրոնային պայքարի բջջային սարքավորումներ։




























