Սեպտեմբերի 12-ին, ժամը 09.10-ին Վանաձորի ոստիկանության բաժնից տեղեկություն է ստացվել, որ Փամբակ գետի` «Քիմմանրաթելերի» գործարանին հարակից տարածքում, հայտնաբերվել է դիակ, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ժամը 09.12-ին դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:
Ժամը 10.04-ին փրկարարների ուժերով գետից դուրս է բերվել Շենավան գյուղի բնակիչ, 76-ամյա Վարազդատ Դանամալյանի դին եւ հանձնվել իրավապահ մարմիններին:





























