Թեհրանը պահանջել է, որ ԱՄՆ-ի ավիակիրը հեռանա Օմանի ծոցից, որտեղ իրանական ռազմածովային վարժանքներ են ընթանում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով Tasnim գործակալությանը:
Ամերիկյան ռազմանավը չափից ավելի էր մոտեցել զորավարժությունների շրջանին: Իրանական կողմից զգուշացումից անմիջապես հետո այն հեռացել է զորավարժությունների շրջանից, նշում է գործակալությունը:
Իրանական նավատորմի հրամանատարությունը շարունակել է զորվավարժությունները: Տարածքային ջրերի խախտման մասին գործակալությունը չի տեղեկացնում:
Վերջերս հաճախացել են ԱՄՆ-ի եւ Իրանի ՌԾՈՒ-ի մասնակցությամբ միջադեպերը: Այսպես, վերջինը հանրապետության տարածքային ջրերում ամերիկյան տասը նավաստու ձերբակալության դեպքն էր երկու ռազմամոտորանավակներից մեկի վնասվածքի հետեւանքով: Դրանից մի քանի օր առաջ ԱՄՆ-ը տեսանյութ էր հրապարակել, որտեղ իրանական ռազմանավերը մի քանի հրթիռ են արձակում ամերիկյան ավիակրին վտանգավորության աստիճան մոտ:




























