Իրանի իշխանությունները սեպտեմբերի 14-ին ազատ են արձակել անցած տարի երկրի տարածքում ձերբակալված ամերիկուհի Սառա Շուրդին, հայտնում է Reuters-ը։
Սեպտեմբերի 12-ին Իրանի իշխանությունները պատրաստակամություն էին հայտնել Շուրդին ազատ արձակել 500 հազար դոլար գրավի դիմաց։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Դամասկոսի համալսարանի արաբագիտության ֆակուլտետի ուսանողներ Սառա Էմիլի Շուրդը, Շեյն Մայքլ Բաուերը եւ Ջոշուա Ֆելիքս Ֆատալը Իրանի սահմանի ապօրինի հատման համար ձերբակալվել էին 2009 թվականին։ Նրանց մեղադրել էին լրտեսության մեջ։
Իրանական դատախազությունն ավելի վաղ հայտարարել էր, որ մյուս երկու ամերիկացիները՝ Շեյն Մայքլը եւ Ջոշուա Ֆելիքս Ֆատալը, կմնան ճաղերի հետեւում։





























