Ճապոնիայում 100 տարին լրացած 44 հազար 449 մարդ է գրանցված։ Ինչպես ասված է Ճապոնիայի առողջապահության, աշխատանքի եւ բարեկեցության նախարարության՝ երեքշաբթի տարածած հայտարարույթյան մեջ, սա վերջին 40 տարվա համար ռեկորդային ցուցանիշ է։

Անցած տարվա համեմատ՝ այս տարի երկարակյացների թիվն ավելացել է 4 հազար 50 մարդով։ Երկարակյացների ճնշող մեծամասնությունը կանայք են։ 100 տարին լրացած կանանց թիվը 38 հազար 58 է, տղամարդկանցը՝ 5869-ը։

Ճապոնիայի ամենատարեց բնակչուհին Տիենո Խասեգավան է, ով նոյեմբերին նա կդառնա 114 տարեկան։ Ամենատարեց տղամարդը՝ Ձիրոեմոն Կիմուրան, իր 113-ամյակը նշել է ապրիլին: