Սեպտեմբերի 12-ին, ժամը 17.48-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհի 15-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, եւ կան տուժածներ:
ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ժամը 17.56-ին դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռեւս չպարզված հանգամանքներում` «Օպել-Վեկտրա» մակնիշի 07 ՍԼ 163 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել:
Պատահարի հետեւանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով Աբովյանի հիվանդանոց են տեղափոխվել ուղեւորներ` 21-ամյա Արմինե Պետրոսյանը, 30-ամյա Լուսինե Թորոսյանը եւ 22-ամյա Սմբատ Մարգարյանը, ովքեր, բուժօգնություն ստանալուց հետո, դուրս են գրվել, իսկ վարորդ` 20-ամյա Վասակ Միքայելյանը տեղափոխվել է Երեւանի «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Բժիշկների կողմից տուժածի վիճակը գնահատվել է կայուն-ծանր:
Հրշեջ-փրկարարների կողմից իրականացվել են հովացման աշխատանքներ:





























