Հայաստանի զինուժը երկու նոր գեներալ ունի։
Նախագահ Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով եւ հիմք ընդունելով «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Սամվել Մաքսիմի Ղուկասյանին շնորհել է գեներալ-մայորի զինվորական կոչում։
Մեկ այլ հրամանագրով գեներալ-մայորի զինվորական կոչում է շնորհվել զինված ուժերի մարտական պատրաստության վարչության պետ, գնդապետ Տիրան Վազգենի Խաչատրյանին։
Մի խումբ այլ զինվորականներ պարգեւատրվել են Մարտական ծառայության, Արիության համար, ՀՅարնեիքին մատուցած ծառայությունների համար 1-ին եւ 2-րդ աստիճանի մեդալներով։





























