Մեքսիկայում աշխարհում առաջին անգամ սկսվել է լուսային   Li-Fi (Light and Fidelity) ալիքների միջոցով տվյալների անմալուխ փոխանցման տեխնոլոգիաների օգտագործումը:  Մեքսիկական Sisoft ընկերությունը շինարարական խոշոր ընկերությանը մատակարարել է սարքավորման առաջին նմուշները, որոնց մեկ սարքի գինը  135 դոլար է կազմում, տեղեկացնում է Rambler News Service-ը` վկայակոչելով իսպանական El Pais պարբերականին:

Ինչպես հայտնել է Sisoft-ի հիմնադիր Արթուրո Կամպոսը, տվյալների փոխանցման արագությունը հարյուր անգամ ավելի մեծ է, քան Wi-Fi-ինը. մեկ վայրկյանի ընթացքում հնարավոր է 224 գիգաբայթ տեղեկություն փոխանցել : Կամպոսի խոսքով, տվյալների փոխանցումն ամբողջությամբ պաշտպանված է կիբերչարագործների գործողություններից:

Li-Fi-ը կարող է օգտագործվել այնպիսի վայրերում, որտեղ արգելված է ռադիոալիքներ արձակող սարքերի օգտագործումը. ինքնաթիռում, վերակենդանացման պալատում եւ այլն: