Թեհրանը հաստատել է զինվորական խորհրդատուների նախապատրաստելու մասին լուրը, որոնք պետք է կամավոր հիմունքով ծառայեն սիրիական կառավարական զորքերի հետ միասին: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար, գեներալ Մոհսեն Կազեմեյնին:
Ըստ Associated Press-ի, նա նշել է, որ Իրանը պարտավորված է զգում Բաշար Ասադի կառավարության խնդրանքով Սիրիա զինվորական խորհրդականների ուղարկել՝ շիաների սրբավայրերը պաշտպանելու նպատակով:
Գործակալության փոխանցմամբ, Թեհրանը հերքում է սիրիական տարածքում իրանական զինվորական ստորաբաժանումների առկայությունը, սակայն ընդունում է Սիրիայում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդամների՝ որպես խորհրդատու գտնվելու փաստը:




























