Սեպտեմբերի 13-ին, ժամը 23.36-ին ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Երեւան ավտոճանապարհի 13-րդ կիլոմետրում տեղի է ունեցել ավտոպատահար:
ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ժամը 23.40-ին դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:
Դեպքի վայրում պարզվել է, որ «Ֆոլցվագեն Ջետա» մակնիշի 15 ԼՕ 161 պետհամարանիշի ավտոմեքենան, դեռեւս չպարզված հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ շրջվել, ինչի հետեւանքով վարորդը` Երեւան քաղաքի բնակիչ, 52-ամյա Էդիկ Ավետիսյանը եւ ուղեւորներ` Երեւան քաղաքի բնակիչներ` 46-ամյա Նունե Ավետիսյանը, 50-ամյա Խաչիկ Փոծինյանը, 13-ամյա Դավիթ Փոծինյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Սպիտակ քաղաքի հիվանդանոց:
Ըստ բժիշկների` տուժածների վիճակը գնահատվել է բավարար:





























