Ադրբեջանում բացվել է ամերիկյան հայտնի «URS Federal Services International» ընկերության ներկայացուցչությունը:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, Բաքվի Յասամալի շրջանում տեղակայված ներկայացուցչությունը պետական գրանցում է ստացել օգոստոսի սկզբին:
«URS Federal Services International» ընկերությունը մասնագիտացել է ռազմական տեխնիկայի ոլորտի արտադրության, ռազմակայանների նախագծման եւ շինարարության մեջ:
Ընկերությունը ԱՄՆ ռազմական օդուժի համար անգարներ է կառուցել:





























