Ռուսաստանի իրավապահները միջազգային հետախուզում են հայտարարել չորս ադրբեջանցիների նկատմամբ:
Այդ մասին տեղեկատվությունը տեղադրված է Ինտերպոլի պաշտոնական կայքում: Հետախուզման մեջ գտնվող 40-ամյա Նազիմ Գուրբանովը մեղադրվում է թմրանյութերի մաքսանենգության, 30-ամյա Այդին Հուսեյնովն ու 34-ամյա Ֆահրադդին Մեհդիեւը՝ սպանության փորձի, 34-ամյա Ֆաիգ Մուսաեւը՝ զենքի ապօրինի պահման մեջ:
Բոլոր նշված անձինք մեղադրվում են նաեւ տրանսազգային հանցավոր խմբավորումների եւ ծանր հանցագործությունների կատարման մեջ:





























