Մի շարք եվրոպական ավիաընկերություններ նախատեսում են 5-ամյա դադարից հետո վերսկսել թռիչքները դեպի Իրան, հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով Associated Press-ը:

Իրանի քաղաքացիական ավիացիայի վարչության ղեկավարի տեղակալ Մոհամադ Խոդակարամին հայտարարել է, որ բրիտանական ավիափոխադրող British Airways-ի ներկայացուցիչների հետ քննարկել է թռիչքները վերսկսելու հարցը:

Նա նաեւ նշել է, որ Իրանի հետ թռիչքները վերսկսելու հետաքրքրություն են հայտնել նաեւ Air France եւ KLM ավիաընկերությունները:

Նշվում է, որ իրանական Iran Air ընկերությունը շաբաթական երեք չվերթ է իրականացնում դեպի լոնդոն, ինչպես նաեւ երկուական չվերթ Փարիզ ու Ամստերդամ: