Հարավային Նորվեգիայի բնակչուհին իրեն կատու է համարում։ Նրա խոսքով՝ ինքը 16 տարեկանում հասկացել է, որ իրականում ինքը մարդ չէ։
Աղջիկը ենթադրում է, որ ծնվել է մարդու մարմնով, սակայն իր լավ լսողությունը եւ մթության մեջ սուր տեսողությունը վկայում են իր կատվային էության մասին։ Բացի այդ, նա խոստովանում է, որ վախենում է ջրից եւ իր ընկեր Սվենի հետ խոսում է «կատվի լեզվով», հայտնում է LifeNews-ը։
«Մի անգամ ես կամ նա սկսեցինք մլավել։ Մյուսը պատասխանեց։ Այդպես մենք սկսեցինք խոսել կատուների լեզվով»,- ասել է Սվենը։
Հոգեբանները կարծում են, որ աղջիկը կարող է տարիների ընթացքում հրաժարվել այդ գաղափարից։ Սակայն աղջիկը վստահ է, որ ինքը ողջ կյանքում կատու է լինելու։











