Վայրի բնության «Սիմբիո» այգու Չորի անունով վայրի պանդային ծննդյան 16-ամյակին տորթ են նվիրել: Այգին YouTube-ի իր էջում հրապարակել է նվերի հանձնման տեսագրությունը:
Չորիի համար հյուրասիրությունը պատրաստել էին նրա բոլոր սիրելի մրգերից, վրան ավելացրած բամբուկի շիվերի կաթ, գրում է Gazeta-ն:
Կարմիր պանդան «Սիմբիո» է տեղափոխվել մոտ վեց տարի առաջ եւ արագ դարձել է այգու աստղերից մեկը: Ինչպես նշել են կենդանաբանական այգում, Չորիի հաջողությունն ապահովել են նրա «մշտապես երջանիկ տեսքը» եւ մասնակցությունը կրթական ինտերակտիվ ծրագրերին, որոնց այցելուներին ծանոթացնում են կենդանիների հազվագյուտ տեսակների: «Սիմբիոյում» կարմիր պանդային կոչել են «ոսկե աղջիկ»:
Եթե նրա տարիքը փոխադրենք մարդկայինի, նա 64 տարեկան է դարձել: Հանրության սիրելիին հնարավոր է ամեն օր տեսնել «Սիմբիոյում»:











