Իտալիայի դատախազությունը Google-ին մեղադրել է 2008-2013թթ. 300 մլն եվրոյի չափով հարկերից խուսափելու մեջ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով La Repubblica իտալական պարբերականը։
«2008-2013թթ. որոնման համակարգը Իտալիայի հարկային ծառայություններից 300 մլն եվրո է թաքցրել»,- ասված է դատախազության ծանուցման մեջ։ Հետաքննության արդյունքում պարզվել է, որ Google-ը թաքցրել է 800 մլ եվրոյի չափով եկամուտները՝ գրասենյակը Իտալիայից Իռլանդիա տեղափոխելով։ Թերթը նշում է, որ ընկերությունը բանակցություններ է վարել Իտալիայի իշխանությունների հետ, սակայն համաձայնության այդպես էլ չեն եկել։
Google-ից հայտնել են, որ իրենք հարգում են բոլոր երկրների հարկային նորմատիվները, որտեղ աշխատում են։ «Մենք շարունակում ենք շփումը պատկան մարմինների հետ»,- ասված է ընկերության հայտարարության մեջ։




























