Շուտով «Արարատ» ապրանքանիշի հայկական կոնյակներն սպառողներին կմատուցվեն նոր փաթեթավորմամբ, սակայն ավելի թանկ գներով։ Այդ մասին այսօր` սեպտեմբերի 14-ին, մամուլի ասուլիսում տեղեկացրեց Երեւանի կոնյակի գործարանի տնօրեն Արա Գրիգորյանը։ Երեք եւ հինգ աստղանի կոնյակները չեն թանկանա, «Անի», «Ընտիր» եւ «Աղթամար» կոնյակները կթանկանան 2 տոկոսով։ Գնի ամենամեծ աճը կունենա սուպեր-պրեմիում դասի «Նաիրի» կոնյակը, որի պատրաստման նպատակով օգտագործվում են շատ հին սպիրտներ։
ԵԿԳ գործադիր տնօրենը նաեւ տեղեկացրեց, որ ներքին շուկայում կոնյակի սպառման ծավալներն էապես աճել են, իսկ հիմնական՝ ռուսական շուկան վերականգնվում է շատ դանդաղ։




























