Femen շարժման մասնակիցները Փարիզ ժամանած Իրանի նախագահին դիմավորել են կախաղանի նմանակումով: Այս մասին հայտնում է շարժման Twitter էջը:

Ակցիան կազմակերպվել էր փարիզյան կամուրջներից մեկի վրա: Շարժման մասնակիցներից մեկին՝ մի կիսամերկ կնոջ, ում անունը չեն հայտնում, թեւատակերից ամրացված պարանով կախել էին կամուրջից: Նրա վզի շուրջ կեղծ օղակ էր արված, իսկ կրծքին նկարված էր Իրանի դրոշը: Բացի դրանից, ակտիվիստուհիները Սենայի վրա ծածանել էին մի պաստառ, որի վրա անգլերեն գրված էր . «Բարի գալուստ, Ռոհանի՛, ազատության դահի՛ճ»: Ակցիայի մասնակիցներին ոստիկանությունը ձերբակալել էր, հայտնում է Lenta-ն

Հասան Ռոհանին չի տեսել իրեն հասցեագրված բեմադրությունը՝ այդ պահին նա Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսի ուղեկցությամբ այցելել էր Հաշմանդամների տուն: