Ուկրաինան Ղազախստանի եւ Ռուսաստանի հետ հավասար կմասնակցի միջուկային վառելիք արտադրող գործարանի կառուցման աշխատանքներին։ Սեպտեմբերի 14-ին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը։

«Նախնական պայմանավորվածություններ կան Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ, ինչ շնորհիվ մենք այսօր կարող ենք խոսել եռակողմ պայմանավորվածության մասին, Ռուսաստանը, Ղազախստանը եւ Ուզբեկստանը կմասնակցեն այս ծրագրին միայն 33 տոկոսով»,- ասել է Յանուկովիչը։

ԻՏԱՐ-ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ, Ուկրաինան եւ Ղազախստանը պայմանավորվել են սահմանել երկաթուղով ապրանքների տեղափոխման բարենպաստ գներ՝ ստորագրելով համապատասխան համաձայնագիր։

Յանուկովիչի խոսքով, այսուհետ երկու պետությունները սերտ կհամագործակցեն հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները օրինականացնելու եւ ահաբեկչությունը  ֆինանսավորելու դեմ։

Ինչպես հայտարարել է Ուկրաինայի նախագահը, Ուկրաինան եւ Ղազախստանը պետք է համատեղեն ջանքերը միջազգային անվտանգության պահպանման գործում՝ հավելելով, որ անձամբ է մասնակցելու դեկտեմբերին կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովին։