Իր պատճենահանող սարքերով հայտնի Xerox ամերիկյան ընկերությունը պլանավորում է բաժանվել 2 ինքնուրույն ընկերության։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։
Հաղորդվում է, որ առաջին նոր ընկերությունը կզբաղվի սարքավորումների արտադրությամբ, իսկ մյուսը կկենտրոնանա սպասարկման ոլորտի վրա։ Պարբերականի տեղեկություններով՝ Xerox-ի բաժանման մասին կհայտարարվի հունվարի 29-ին՝ ընկերության ֆինանսական հաշվետվության հետ միաժամանակ։
Հունվարի 28-ին ընկերության շուկայական կապիտալացումը կազմում էր 9.4 մլն դոլար, փոխանցում է Gazeta-ն։



























