Մեծ Բրիտանիայի բնակչուհին այնքան էր հրապուրվել համակարգչային ցանցային խաղով, որ սովամահ էր արել իր երկու շներին: Հարեւանը, ով պատահաբար մտել էր նրա տուն, ապշել էր տեսածից. գետնին ընկած էին սովից սատկած շների մարմինները:
Ինչպես հաղորդում է «Կորեսպոնդենտը», վկայակոչելով «The Daily Telegraph»-ը, 33-ամյա բրիտանուհին տարվել էր Small World in 2009 համակարգչային խաղով: Նախ նա մեկ ժամ էր վատնում խաղի վրա, ապա հրապուրանքը կախվածության էր հանգեցրել, նա խաղում էր առանց դադարի՝ քնելով միայն երկու ժամ: Նա լիովին թողել էր տնային տնտեսությունը, երեք երեխաներին կերակրելով միայն պատրաստի պահածոներով:
Նրան մեղադրել են երեխաների եւ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մեջ եւ դատապարտել վեց ամսվա բանտարկության եւ 75 ժամ հանրային աշխատանքների: Նրան արգելվել է կենդանիների պահել եւ մոտենալ համակարգչին:





























