Եգիպտական Շարմ-էլ-Շեյխ քաղաքում այսօր՝ սեպտեմբերի 14-ին երկրորդ անգամ հանդիպել են Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն եւ Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասը:

2 տարի առաջ խզված բանակցությունները վերսկսվել են ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հովանավորությամբ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հանդիպման սկիզբը ոչ մի բան չէր գուշակում, կրկին տարաձայնություններ են առաջացել պաղեստինցիների գլխավոր պահանջներից մեկի՝ Հորդանան գետի արեւմտյան ափին հրեական բնակավայրերի շինարարության դադարեցման վերաբերյալ:

Պաղեստինցիները հայտարարել էին, թե կլքեն բանակցությունները, եթե շարունակվի շինարարությունը:

Նեթանյահուն հայտարարել է, թե չի երկարաձգելու շինարարության դադարեցման մորոտրիումը, սակայն փոխզիջում է առաջարկել, շինարարությունը շարունակել միայն խոշոր բնակավայրերում: