Apple-ը ամերիկյան եւ ասիական գործընկերների հետ միասին աշխատում է անթել լիցքավորման նոր տեխնոլոգիայի ստեղծման վրա, տեղեկացնում  Bloomberg-ը` վկայակոչելով իրազեկ աղբյուրներին:

Տվյալ տեխնոլոգիայի առանձնահատկությունը կդառնա սմարթֆոնը հեռավորության վրա լիցքավորելու հնարավորությունը: Ընկերությունն արդեն օգտագործում է կոնտակտային անթել լիցքավորող սարք.  Apple Watch-ի լիցքավորման համար ինդուկտիվ լիցքավորմամբ հատուկ դոկ-կայան է անհրաժեշտ, գրում է   Gazeta-ն:

Apple-ն աշխատում է մի տեխնոլոգիայի վրա, որը մեծացնում է սարքի սնուցման առավելագույն հեռավորությունը եւ թույլ է տալիս կոնտակտային անթել սարքեր օգտագործող մրցակիցներից առաջ անցնել: Աղբյուրները նաեւ տեղեկացնում են, որ այժմ ընկերությունն աշխատում է հեռավորության վրա էներգիայի պակասը նվազեցնելու ուղղությամբ: