Լոնդոնի շրջանային դատարանը սեպտեմբերի 14-ին բրիտանացի հայտնի երգիչ Ջորջ Մայքլին դատապարտել է 8 շաբաթվա բանտարկության՝ թմրանյութերի ազդեցության տակ մեքենա վարելու համար: Երգիչը նաեւ տուգանք կմուծի մարիխուանա պահելու համար:
Ջորջ Մայքլը ձերբակալվել էր հունիսի 4-ին: Պատճառը այն հանգամանքն էր, որ երգիչն իր մեքենայով բախվել էր Լոնդոնի ֆոտոխանութներից մեկին:
Արդյունքում Ջորջ Մայքլն իրեն մեղավոր էր ճանաչել թմրանյութերի պահման մեջ, եւ դատարանը նրան 1250 ֆունտ տուգանք էր նշանակել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:





























