Գիտնականները համարում են, որ լուսնի վրա կարող են այլ աստղային համակարգերից նյութերի մասնիկներ լինել:
Պ.Կ. Շտերնբերգի անվան Պետական աստղագիտական ինստիտուտի լուսնի եւ մոլորակների հետազոտության բաժնի պետ Վլադիսլավ Շեւչենկոն հայտնել է, որ ավելի վաղ ընկած գիսաստղերը կարող էին Լուսնի վրա մասնիկներ թողնել, որոնք իրենց վրա բերել էին արեւային այլ համակարգերից:
Ակնհայտ է, որ տարբեր տիեզերական առարկաների հետ նման բախումները լուսնի գոյության պատմության ընթացքում բազմաթիվ են եղել: Իզուր չէ, որ այն ամբողջությամբ պատված է խառնարաններով եւ փոսերով, տեղեկացնում է Informing-ը:
Մասնագետների կարծիքով, տիեզերական մարմինների մնացորդները լուսնի վրա մինչ օրս էլ պահպանվել են մեծ մասամբ երկրի բնական արբանյակի որոշ մասերում ջերմային բարենպաստ ռեժիմի շնորհիվ:
Շեւչենկոն կարծում է, որ հեռավոր գալակտիկաների մասնիկներ արժե փնտրել լուսնի բեւեռային հատվածների սառը թակարդներում:
Հենց բեւեռներում կարող էին պահպանվել այլ աստղային համակարգերի տիեզերական մարմինների հետ երկրի արբանյակի վրա հայտնված մասնիկները: Մինչդեռ լուսնի այլ հատվածներում ջերմաստիճանի զգալի փոփոխություններ են դիտարկվում, ինչի հետեւանքով թռչող նյութերը չեն կարող մնալ լուսնի մակերեւութային շերտի վրա:
Վլադիսլավ Շեւչենկոն նշել է, որ 2016-2025-ի լուսնային ծրագիրը թռիչքներ է ենթադրում դեպի լուսնի հարավային բեւեռ: Այստեղ գուցե մեր ժամանակների մեծագույն բացահայտումն արվի:



























