Թուրքական Անթալիա քաղաքում պատահար է եղել:

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, պատահարը տեղի է ունեցել սեպտեմբերի 14-ի գիշերը: Արագության գերազացման արդյունքում Թարիհ Ամիրի ղեկավարած մեքենան կորցրել է կառավարումն ու բախվել հեղուկ գազով բեռնավորված ԿԱՄԱԶ-ին: Մարդատար մեքենայում զոհվել է Ադրբեջանի 24-ամյա քաղաքացի Գուրբան Ուրդուխանովը: Վնասվածքներ են ստացել վարորդն ու երկրորդ ուղեւոր Եվգենյա Արկիեւան:

Վիրավորներին եւ զոհի դին հանելու համար հատուկ տեխնիկա է պահանջվել: