Valplushka անունով օգտատերը YouTube –ում հրապարակել է դրոնը որպես սնոուբորդի համար քարշան օգտագործելու հնարավոր տարբերակը: Տեսահոլովակի հեղինակի խոսքով, այս անսովոր փոխադրամիջոցը կարող է կոչվել դրոնբորդինգ՝ քայթբորդինգի նմանությամբ, հայտնում է Lenta –ն:

Տեսագրության մեջ երեւում է, թե ինչպես է դրոնը, որին պարան ու օղակ է ամրացված, դանդաղ ման ածում երեխային: Ինչպես նշում է The Verge-ը, հիմա նման մտահղացումը անիրատեսական է թվուն, քանի որ ավելի արագ ու երկարատեւ սահքի համար հզոր դրոն է պետք՝ մեծ մատկոցով, իսկ հիմիկվա զանգվածային մոդելներն առայժմ նման բնութագրեր չունեն: Սակայն ապագայում այդ մտահղացումը միանգամայն հնարավոր է իրականացնել: