Մերիլենդի (ԱՄՆ) ինստիտուտի հետազոտողները կարողացել են կաղնու տերեւը վերածել 1 գրամ քաշի վրա 360 mAh տարողունակությամբ էլեկտրական մարտկոցի, տեղեկացնում է Gazeta-ն` վկայակոչելով Gizmodo-ին:
Դրա համար բույսի տերեւն ածխացրել են 1000 °С ջերմաստիճանի պայմաններում, ինչը հնարավորություն է տվել կարբոնային նանոկառուցվածք ստեղծել: Հետո մշակված տերեւի ծակոտիների մեջ նատրիումի էլեկտրոլիտ են լցրել, ինչը հնարավորություն է տվել նրանում էներգիա կուտակել
Հետազոտությունը վերաբերում է ժամանակակից մարտկոցներում լիթիումի էլեկտրոլիտը նատրիումի էլեկտրոլիտով փոխարինելուն: Վերջինս մարտկոցի ավելի մեծ տարողություն է խոստանում, սակայն նման սնուցման մարտկոցները ավելի արագ են փչանում: Այդ խնդիրը լուծելուն պիտի օգնեն կարբոնային միկրոկառուցվածքները, ինչպես օրինակ` կաղնու տերեւի հետ կապված փորձարկման պարագայում:



























