Ռեցեսիայից խուսափելու համար Իրանին ավելի քան 6%-ի չափով տնտեսական աճ է հարկավոր: Այս մասին ասված է Մերձավոր Արեւելքի հետազոտությունների հիմնադրամի (FEMO) վերլուծության մեջ, որը կազմել է փորձագետ Մոհամմադ Ամինեն:
Կարճաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարում Իրանում նավթի արդյունահանումը հազիվ թե հասնի պատժամիջոցների առաջ գոյություն ունեցած մակարդակի (օրական 2.4 մլն բարել): APICORP (Arab Petroleum Investment Corporation) ներդրումային բանկի գնահատմամբ, Իրանը կարող է արդյունահանումն ավելացնել 2016 թվականին օրական 400 հազար բարելից ոչ ավելի, 2017-ին՝ 300 հազարից ոչ ավելի:
Իրանի նավթի նախարարի գնահատմամբ, առաջիկա 5 տարիներին Թեհրանը պետք է ավելի քան 100 մլրդ դոլար ներդնի նավթագազային հատվածում: Սակայն, ըստ Ամինեի, օտարերկրյա ներդրումների ներգրավման համար պայմաններ դեռեւս չեն ստեղծվել:




























