Apple ընկերությունը բանակցություններ է վարում հոլիվուդյան պրոդյուսերների հետ՝ ինքնատիպ TV բովանդակություն ստեղծելու համար, որը հասանելի կլինի միայն iTunes-ի համար:

Սա նոր վիդեոծառայության մաս կդառնա, որի մասին, ինչպես ակնկալվում է, ընկերությունը կտեղեկացնի սեպտեմբերի 7-ին, iPhone 7-ի հետ միասին: Այս քայլը կարող է նպաստել Apple TV-ի վաճառքի աճին: The Street-ի փոխանցմամբ, առայժմ որեւէ ստուդիայի հետ պայմանագիր չի ստորագրվել:

Ըստ Lenta-ի, բովանդակության արտադրությամբ արդեն զբաղվում են այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Netflix-ը եւ Amazon-ը: