Apple ամերիկյան ընկերության գաղտնի ստորաբաժանումը զբաղվում է վիրտուալ իրականության տեխնոլոգիաների մշակմամբ, գրում է Financial Times-ը՝ վկայակոչելով իր քաջատեղյակ աղբյուրները։

Լրագրողների տեղեկություններով՝ ստորաբաժանումում աշխատում են հարյուրավոր մարդիկ, այդ թվում՝ Microsoft-ի եւ Lytro-ի համապատասխան բաժիններից Apple տեղափոխված ծրագրավորողներ։

Թերթը  նշում է, որ Apple-ն արդեն մի քանի ամիս հնարավոր կոնֆիգուրացիաների նախատիպեր է ստեղծում, փոխանցում է Gazeta-ն։

Այն մասին, թե ընկերությունը նոր սարքավորումը դուրս կհանի՞ արդյոք վիրտուալ իրականության ակնոցի շուկա, որտեղ արդեն գործում են Facebook-ը եւ Microsoft-ը,  տեղեկություններ չկան։

Անցյալ շաբաթ FT-ը հայտնել էր, որ Apple-ը հետաքրքրվել է վիրտուալ իրականությունով այն բանից հետո, երբ ընկերություն էր տեղափոխվել այդ ոլորտի առաջատար մասնագետ Դագ Բոումենը։