Իրանի ներկայացուցիչները վիզա ստանալու դժվարությունների պատճառով չեղյալ են հայտարարել Լոնդոնում կայանալիք նավթագազային ոլորտի օտարերկրյա ներդրողների հետ կոնֆերանսը։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով NIOC ազգային նավթային ընկերության փոխտնօրեն Ալի Քարդորին։
«Լոնդոնի կոնֆերանսը մեզ համար չեղարկված է, քանի որ Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը չի կարող վիզա տրամադրել իրանական ընկերությունների համար»,- ասել է նա, փոխանցում է Gazeta-ն։
Քարդորի խոսքով՝ պատվիրակները պետք է վիզա ձեւակերպեն երրորդ երկրի միջոցով։



























