Ամերիկյան SpaceX ընկերության հիմնադիր Իլոն Մասքը հայտարարել է մինչեւ 2025 թ. առաջին մարդուն Մարս ուղարկելու ծրագրերի մասին
«Դեպի Մարս առաջին թռիչքների վերաբերյալ մենք հույս ունենք, որ դրանք հնարավոր կլինի իրականացնել մոտավորապես 2020-2025 թթ, այսինքն մոտ ինը տարուց»,- ասել է Մասքը Հոնկոնգում InvestHK գիտաժողովում իր ելույթի ժամանակ՝ պատասխանելով մարդու մասնակցությամբ SpaceX –ի առաջին առաքելության մասին հարցին: Ելույթը հեռարձակվում էր գիտաժողովի կայքում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ինձ համար ինը տարին շատ երկար ժամանակահատված է»,- նշել է Մասքը, պատասխանելով լրագրողի ռեպլիկին՝ նման փառահեղ նախագծի համար համեմատաբար փոքր ժամանակահատվածի մասին: Մասքը նաեւ նշել է, որ ինքը ծրագրում է տիեզերք թռչել մոտավորապես 5 տարի հետո:
Ավելի վաղ ՆԱՍԱ-ի մասնագետները հայտնում էին, որ մարդու մասնակցությամբ առաջին գիտարշավը Մարս կուղեւորվի մինչեւ 2030 թ.:



























