Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները հաջորդ շաբաթ կհանդիպեն ԱՄՆ-ում: Այդ մասին BBC-ին տված հարցազրույցում հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն:

«Համանախագահները նույնպես կմեկնեն Վաշինգտոն՝ խորհրդակցությունների համար: Այդ խորհրդակցությունները կտարվեն Միացյալ Նահանգների պաշտոնատար անձանց հետ: Ապա մենք կմեկնենք Նյու Յորք` կողմերի հետ հանդիպելու»,- ասել է Բրադկեն: Նա հավելել է նաեւ, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները «նոր գաղափարներ ունեն»: