Հաջորդ տարի Իրանը մոտ 2 մլն հոլանդական վարդ կարտահանի Հայաստան եւ Ռուսաստան: Այս մասին, այսօր՝ հունվարի 30-ին, հայտարարել է Իրանի Կոհգիլուե եւ Բոյեր Ահմադ գյուղատնտեսական նահանգների ղեկավար Ջաֆար Գոարգանին, հաղորդում է IRNA-ն:

Ջաֆար Գոարգանին նշել է, որ նահանգներում ամեն տարի աճեցվող 13 մլն վարդերի 90 տոկոսը կարելի է արտահանել:

Հաշվի առնելով նահանգում մոտ 25 ջերմոցների առկայությունը նա ընդգծել է, որ նախորդ տարվա համեմատ հոլանդական վարդերի արտադրության աճը կավելանա 20 տոկոսով: