Լեյչեսթերի համալսարանի գիտնականները հայտնել են, որ Երկիրը այս դարի կեսին արդեն ծածկված կլինի պլաստիկական թափոններով։

Արտադրելով այդ նյութը, որը տասնամյակներ  շարունակ չի քայքայվում աղբանոցներում,  մարդիկ փոխում են Երկիրը։ Anthropocene գիտական ամսագրում հայտնվել է հոդված այն մասին, թե ինչպես է մարդն ազդում մոլորակի վրա։ Գիտնականների կարծիքով մենք ապրում ենք Անտրոպոցերի ժամանակաշրջանում եւ արդեն մտնում ենք «Պլաստիկե դար», փոխանցում է Informing-ը։

Պլաստիկե նյութեր հանդիպում են ամենուր, անգամ օվկիանոսի խորքերում։ Ամեն տարի արտադրվում է միլիարդավոր տոննա պլաստիկե նյութ։ Եթե ողջ այդ նյութը վերածենք փաթեթավորման պոլիէթիլենային տոպրակի, ապա այն կբավականացնի ողջ մոլորակը ծածկելու համար։

Մասնագետները  նշում են, որ երկար քայքայվելու պատճառով այն ազդում է մեր մոլորակի երկրաբանական կառուցվածքի վրա։ Դրանք դառնում են հողի մի մասը, որի պատճառով վատ ազդեցություն են ունենում բույսերի աճի վրա եւ անգամ մահացու հետեւանքներ կարող են ունենալ խեցիավորների եւ ծովային կենդանիների վրա։