Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր՝ սեպտեմբերի 15-ին սկսում է Շահումյանից բռնագաղթած հայ փախստականների եւ Լաչինի շրջանի նախկին բնակիչների («Չիրիգովի եւ մյուսների») գույքի եւ ունեցվածքի փոխհատուցման պահանջով հայցերի լսումները, համապատասխանաբար՝ ընդդեմ Ադրբեջանի եւ Հայաստանի: Այս կապակցությամբ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը «Հայոց աշխարհի» թղթակցին ասել է. «Նախ, մենք եւ ադրբեջանցիները բոլորովին ասիմետրիկ վիճակում ենք: Եթե նախկին հայաստանաբնակ ադրբեջանցիներն ստացել են փոխհատուցում՝ առնվազն երկրաշարժի հետեւանքով կորցրած գույքի փոխհատուցման տեսքով, ապա Ադրբեջանից բռնությամբ տեղահանված հայերը ընդհանրապես ոչինչ չեն ստացել: Շահեկա՞ն է սա մեզ համար, թե՞ ոչ: Իհարկե՝ շահեկան է, որովհետեւ մանրակրկիտ հաշվարկներով, միանշանակ հիմնավորված է, որ հայերը Ադրբեջանում թողել են շատ ավելի մեծ գույքային, նյութական, այդ թվում՝ ֆինանսական արժեքներ, քան Ադրբեջանը Հայաստանում»:
«Հայոց աշխարհ». Ադրբեջանից բռնությամբ տեղահանված հայերը փոխհատուցում չեն ստացել
Հասանելի է
русскийՏեղադրություն




























