ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը Reuters-ին տված հարցազրույցում հայտնել է, որ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի սեպտեմբերի 24 –ին Նյու Յորքում կայանալիք հանդիպմանը՝ նվիրված ատոմային զինաթափմանը:

Հանդիպումը պետք է կայանա ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 65-րդ նստաշրջանի շրջանակներում:

Սեպտեմբերի 14-ին ՄԱԳԱՏԵ-ն հայտնել է, որ ավելի մեծ բարդությունների է հանդիպում Թեհրանի ատոմային ծրագրի ստուգման գործում:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 65-րդ նստաշրջանը մեկնարկել է սեպտեմբերի 14-ին: Նախօրեին Բան Կի Մունը հայտնել էր Ահմադինեժադի հնարավոր այցի մասին: