Փորձագետների կարծիքով, Մոսկվայի քաղաքապետ Լուրի Լուժկովի հրաժարականն անխուսափելի է։
«Վեդոմոստի» պարբերականի տվյալներով, Մոսկվայի քաղաքապետի աթոռին հավակնում են չորս թեկնածուներ՝ փոխվարչապետ Սերգեյ Սոբյանին, Սերգեյ Իվանովը, Արտակարգ իրավիճակների նախարար Սերգեյ Շոյգուն եւ Կալինգրադի նախկին նահանգապետ Գեորգի Բոոսը։ Աղբյուրները ենթադրում են, որ Լուժկովը պաշտոնանկ կարվի եկող 2-3 շաբաթների ընթացքում։ Մեկ այլ տեղեկություններով, քաղաքապետն իր պաշտոնից կհեռանա դեկտեմբերին։
Նշենք, որ անցած շաբաթ մի շարք հեռուստաընկերություններ ցուցադրել են փաստագրական ֆիլմեր եւ հեռուստահաղորդումներ, որոնք վարկաբեկում են քաղաքապետին եւ իր ընտանիքը։ Մասնավորապես НТВ հեռուստաընկերությունը ցուցադրել է «Բանը կեպիի մեջ է» վերնագրով փաստավավերագրական ֆիլմ , որտեղ ներկայացվում են քաղաքապետի եւ նրա կնոջ ընտանեկան բիզնեսի գաղտնիքները բացահայտող փաստեր։
Այնուհետեւ, НТВ-ն շարունակել է «մերկացնել» Լուժկովին իր «եզրափակող» վերլուծական ծրագրում։ НТВ-ին է միացել նաեւ РТР հեռուստաընկերությունը եւ սկսել են «ծվեն-ծվեն անել Լուժկովին»:
Պետդումայի պատգամավորը սա գնահատում է որպես «սեւ բիծ» քաղաքապետի համար եւ չի բացառում, որ դաշնային կենտրոնը գտել է նրան փոխարինողին։




























