ՌԴ ՊՆ-ն անհերքելի ապացույցներ ունի, որ Թուրքիան խոշոր տրամաչափի հրետանուց կրակում է Սիրիայի սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենոկվը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ ՊՆ-ն համապատասխան տեսանյութը ստացել է Սիրիայի ընդդիմության ներկայացուցիչներից։ Կադրերում երեւում է սահմանամերձ ուղեկալ կետերից մեկում խոշոր տրամաչափի ինքնագնաց հրետանային սարքավորումների տեղակայումը։ «Դա էլ կոչում ենք փաստ»,- ասել է Կոնաշենկովը։
Այս տեսանյութը հրապարակվել էր այն բանից հետո, երբ Անկարան ռուսական կողմին մեղադրել էր Թուրքիայի օդային սահմանը հատելու մեջ։ Պենտագոնը համաձայնել էր Թուրքիայի հայտարարությունների հետ։ Աժմ ՌԴ ՊՆ-ն ՆԱՏՕ-ին եւ Պենտագոնին խնդրել է արձագանքել այդ տեսանյութին, փոխանցում է Lifenews-ը։











