Երեք անհայտ անձիք սեպտեմբերի 14-ին Մոսկվայում հարձակվել են ընտանեկան զույգի վրա եւ գողացել ընդհանուր հաշվով 10 միլիոն  ռուբլի։

«ՌԻԱ Նովոստիի» հաղորդմամբ, անհայտ անձինք ատրճանակով սպառնացել են ամուսնուն, նրա եղբորը եւ կնոջը ու նրանցից վերցրել պայուսակներ, որոնցում գտնվել է 515 հազար ռուբլի, 153,5 հազար եվրո եւ 115 հազար դոլար։

Հայտնի է, որ ամուսինը զբաղվել է բիզնեսով։

Հարձակվողները փախել են Mitsubishi մեքենայով։ Ներկայումս նրանք հետախուզման մեջ են։