Հայաստանում ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետի երկարաձգումը չի նյարդայնացնում ՆԱՏՕ-ին։ Սեպտեմբերի 15-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը։

«Ես միշտ էլ ասել եմ, որ Հայաստանը ՀԱՊԿ  անդամ է եւ Ռուսաստանի գործընկերը, եւ ռուսական ռազմակայանների առկայությունն իր տարածքում հենց դրա շրջանակներում է»-նշել է Սիմոնսը՝ հավելելով, որ  Հայաստանը զուգահեռաբար զարգացնում է իր համագործակցությունը նաեւ ՆԱՏՕ-ի հետ, ուստի ոչ մի  անհավասարակշռություն չկա։

«Բացի այդ ՆԱՏՕ-ն լավ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ»-հավելել է Սիմոնսը։