Կալիֆոռնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը ուղերձ է հղել սեպտեմբերի 21-ին նշվող Հայաստանի անկախության 19-ամյակի կապակցությամբ: Այդ կապակցությամբ, նահանգապետը նաեւ մեծ գնահատականի է արժանացրել Կալիֆոռնիայի հայերին` նահանգում ներդրած իրենց ավանդի համար:

«Ողջունում եմ բոլորին, ովքեր նշում են Հայաստանի անկախության տոնը:

Կալիֆոռնիան տուն է, որտեղ հրաշալի միահյուսվում են սովորույթներն ու մշակույթները, եւ մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում մեր ամերիկահայ բանկիչներին մեր Ոսկե նահանգում ներդրած ավանդի համար: Դուք ամրացնում եք մեր համայնքներն ու հարստացնում Կալիֆոռնիայի բազմազանությունը: Մեզ համար մեծ պատիվ է միանալ եւ ձեզ հետ նշել այդ առանձնահատուկ տոնը»,- նշել է Կալիֆոռնիայի նահանգապետը: